Ստորագրվել է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը
Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) Միջպետական խորհրդի արդյունքներով ստորագրվել է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է BELTA լրատվական գործակալությունը:
ԵվրԱզԷՍ-իՆ փոխարինելու է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ-ին: