Հայաստանի հավաքականի մասին քիչ բան գիտեմ. Մատիչ
Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Հայաստան – Սերբիա խաղից առաջ սերբերի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
«Հայաստանի հավաքականի մասին քիչ բան գիտեմ: Գիտեմ, որ հայերը խաղալու են առանց իրենց առաջատար Հենրիխ Մխիթարյանի: Բայց մեզ պետք չէ մտածել մրցակցի խնդիրների մասին: Մենք պետք է միայն մեր խաղի մասին մտածենք և ամեն ինչ անենք, որպեսզի առավելագույն արդյունքի հասնենք»,- հայտարարել է Լոնդոնի «Չելսի»-ի խաղացողը: