Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը խաղաղ դաշինք է կնքել Գրիշչուկի հետ
Մոսկվայում ընթացող “Տաշիր” Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ և դժվարին պայքարից հետո կողմերը բաժանվել են հաշտությամբ: Հիշեցնենք որ սա Արոնյանի 6-րդ ոչ-ոքին էր աննդմեջ: Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կրամնիկ – Մորոզևիչ 1 – 0
Լիրեն - Գելֆանդ 1/2
Լեկո – Ինարկիև 1/2
Խաղացված 6 տուրերից հետո՝
1. Գրիշչուկ – 5
2. Կրամնիկ – 4
3. Գելֆանդ – 3
4. Արոնյան – 3
5. Լիրեն – 3
6. Լեկո – 2.5
6. Ինարկիև – 2
8. Մորոզևիչ – 1.5
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի Էրնեստո Ինարկիևի հետ:
Պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 14:00-ին: