Ով և ինչու է շահարկում ողբերգությունը
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ողջ խմբագրակազմը ցավակցում է երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ցավալի է, իհարկե, սակայն մեր իրականության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են նույնիսկ նման ողբերգական պահերին դիվիդենտներ ստանալ և ինքնահաստատվել՝ որպես իբր հասարակական հեղինակություն:
Այս էլ որերորդ անգամ ողբերգական իրավիճակում իր մասին է հիշեցնում Լևոն Մութաֆյանը, ով սեփական կոռուպցիոն (և ոչ միայն) պատմություններից զրոյացած իր հեղինակությունը փորձում է բարձրացնել՝ ստվեր գցելով մասնագիտական պարտականություններ կատարող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա, մինչդեռ վերջինս, ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում նաև օգնություն է ցուցաբերել տուժածներին:
Ողբերգության շահարկումը ստորություն է, որը հատուկ է միայն պիղծ հոգիներին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի խմբագրակազմ
Լուսանկարը՝ News.am-ի