211652_close_icon
views-count2943 դիտում article-date 15:11 11-11-2014

ՀՀ Ֆիննախը՝ նոյեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 144մլն 972 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԶԵԹԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ` 102.8մլն դրամ, «ԱՐՄԱՎԻՐԻ ԿԱԹԻ Գ-ն» ԲԲԸ` 5.4մլն դրամ, «ԱԳՐԻՄԱՏԿՈ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ՝ 5.3մլն դրամ, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ` 4.2մլն դրամ և այլն: Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 30 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 12-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 19-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 22 ստուգումներ և այլն: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 21 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, իսկ 63 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 11.6մլն դրամի տուգանք: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 24 հազար 423 հատ կամ 165.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 91մլն դրամով կամ 36%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 36 հազար 230 հատով կամ 36%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 2մլրդ 163մլն դրամով կամ 34%-ով: Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3656 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Հոկտեմբեր ամսվա ընթացքում էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 5 ստուգում՝ 21.2մլն դրամ արձանագրված գումարով, 1 վերստուգում, 5 հսկիչ գնում, 18 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, 1 հանդիպակած ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է գտնվում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում, 1 հսկիչ գնում, 5 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, 14 հսկիչ գնում և 22 չափագրման ուսումնասիրություն: Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 123 հարկ վճարողի մոտ առաջացել է 236.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 40 հարկ վճարողի մոտ 46-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ»-ում` 13 աշխատողով, «ՄՄՄ ՖՕՕԴ»-ում` 6 աշխատողով: Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 424.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: 21.10-31.10.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ [img]/ups/images/0013059001415704572853449.jpg[/img] [img]/ups/images/0548921001415704665564719.jpg[/img]

Նմանատիպ նյութեր