211652_close_icon
views-count1410 դիտում article-date 17:12 12-12-2014

Թալինի 36 բնակիչ դրամական օգնություն է ստացել

Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելել է Թալինի քաղաքապետարան եւ քաղաքացիների ընդունելություն կատարել, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը: Համայնքների ղեկավարների կողմից եւ իրազեկման այլ միջոցներով բնակիչները նախօրոք տեղեկացել էին ընդունելության կազմակերպման մասին: Ընդունելությանը մասնակցել է 40 քաղաքացի: Նրանցից 2-ը մարզպետին դիմել է աշխատանքի, 2-ը` բուժօգնության, 1-ը` բնակարանի հարցերով: Դիմումատուները խնդիրների կարգավորման վերաբերյալ ստացել են հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ: 36 քաղաքացի` համաձայն ներկայացրած դիմումի, ստացել է դրամական աջակցություն: Թալին այցելության ժամանակ մարզպետը հանդիպել է նաեւ վետերանների միության անդամներին եւ նրանց նվիրել հեռուստացույց:

Նմանատիպ նյութեր