211652_close_icon
views-count5970 դիտում article-date 10:40 12-12-2014

Հնդկաստանում «անմահ» մարդ են գտել

Հնդիկ Մուրասի անունով ծերունին պնդել է , որ մահը նրա մասին մոռացել է և հնարավոր է, որ ինքը անմահ է: Ըստ նրա՝ ծնվել է 1835 թ-ին՝ Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում: 111 տարի առաջ տեղափոխվել է ապրելու Վարանսի: Նա համոզված է, որ 179 տարեկան է, իր թոռները վաղուց մահացել են, իսկ մահն իրեն այդպես էլ չի այցելում: Սակայն նրա տարիքի մասին փաստացի ապացույցներ դեռ չկան: Անհրաժեշտ փաստաթղթեր դեռ չեն հայտնաբերվել: Նույնիսկ բժիշկը, որին նա այցելել էր 1971թ-ին, վաղուց մահացել է և հիվանդի փաստաթղթերը չեն պահպանվել: Եթե հաջողվի Մուրասիի ասածներն ապացուցել, ապա նա կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց մարդ: Մինչ այս պահը երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ջին Կալմանին, ով ապրել է 122 տարի:

Նմանատիպ նյութեր