ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օրինագիծը, որով Ուկրաինան դառնում է ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ի կազմից դուրս
ԱՄՆ-ի Սենատը Ուկրաինային աջակցող օրինագիծ է հաստատել, որը թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, հաղորդել է BBC գործակալությունը:
Այժմ օրինագիծը պետք է հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչից հետո փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ-ի նախագահը:
Օրինագծով Ուկրաինան ճանաչվում է ԱՄՆ-ի դաշնակից ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս և թույլ է տալիս օգնություն ցուցաբերել ուկրաինական բանակին և փախստականներին:
Նշենք, որ նախօրեին Բարաք Օբաման հայտարարեց, որ անհրաժեշտություն չի տեսնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու: