Նովոսիբիրսկում Փառքի հուշարձանը ներկել են Ուկրաինայի դրոշի գույներով
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կանգնեցված Փառքի հուշարձանն այս գիշեր անհայտ անձանց կողմից ներկվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով, հաղորդում է gazeta.ru-ն:
Բացի այդ, դեղին և երկնագույն են ներկվել այնտեղ տեղադրվծ տանկը և «Կատյուշա» զենիթային համակարգը, ևս մեկ հուշարձանի վրա հայտնվել է «Ազով» գումարտակի զինանշանը:
Նշված տարածքը հսկվում է տեսախցիկների միջոցով: Միջադեպի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: Այժմ փնտրում են վանդալներին: