Նկարներ` պատրաստված ջինսից. ֆոտոշարք
Շվեյցարաբնակ բրիտանացի Ըան Բերրին նկարներ է պատրաստում ջինսե կտորից: Նկարիչն օգտագործում է ջինսե հին տաբատների, վերարկուների կտորներ` դրանք սոսնձելով իրար եւ ստանալով զանազան պատկերներ:
Բերրին նախընտրում է ջինսի դասական գույները, թեեւ երբեմն նկարի որոշ հատվածներ գունազարդում է: