Պուտինն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որում քննարկվել է Ուկրաինայի արևելքում առկա իրադրությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նիստին մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և նրա օգնական Ռաշիդ Նուրգալիևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Դաշնային անվտանգության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գրիզլովը:
«Տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի իրավիճակի կայունացման վերաբերյալ քննարկում: Քննարկման մասնակցիները մտահոգություն են հայտնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հումանիտար լարված իրավիճակի առնչությամբ»,-ասել է Պեսկովը: