Իսլամիստները սպանված լրագրողի մարմնի դիմաց 1 միլիոն դոլար են պահանջում
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ցանկացողներին առաջարկում են սպանված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարմինը գնել մեկ միլիոն դոլարով:
Իսլամիստները պատրաստ են մարմինն ուղարկել Թուրքիայի սահմանով: Նրանք համաձայնել են ԴՆԹ-ի նմուշ տրամադրել մահացածի հարազատներին` միայն գումարը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ Ֆոուլին առեւանգվել էր այս տարվա օգոստոսին եւ գլխատվել իսլամիստների կողմից: Ներկայում որպես պատանդ են պահվում բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին եւ ԱՄՆ 26-ամյա մի քաղաքացի, որի անունը հայտնի չէ: