211652_close_icon
views-count1170 դիտում article-date 21:01 12-12-2014

«Չելսի»-ում տեղ չկա Տորեսի համար. Մոուրինյո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն խոսակցությունները, ըստ որնց Ֆերնանդո Տորեսը կարող է հունվարին վերադառնալ «Չելսի»: Հիշեցնենք, որ իսպանացին վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ի կազմում: «Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, սակայն վարձակալությունը ուժի մեջ է երկու մրցաշրջանով: Մենք նրա համար տեղ չունենք Չեմպիոնների լիգայում և Պրեմիեր լիգայում: Դա անհնար է: Այդ բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Հավատում եմ, որ նա երջանիկ է Իտալիայում, և «Միլան»-ը ուրախ է իր կազմում նման խաղացող ունենալու համար»,- նշել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր