211652_close_icon
views-count3279 դիտում article-date 23:38 01-01-2015

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում այսօր 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշաժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Ֆիրուզաբադ քաղաքից 68 կմ հարավ: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանի Մուրմուրի քաղաքում 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել: Ավերածությունների հետեւանքով 250 մարդ էր տուժել: Հոկտեմբերին էլ Իրաքի հետ սահմանին էին ցնցումներ տեղի ունեցել: Վնասվածքներ էր ստացել 16 մարդ:

Նմանատիպ նյութեր