Դուբայի ամենաբարձր երկնաքերը չի այրվել. ֆոտոշարք
Երեկ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, ինչպես նաև նկարներ, ուր երևում է, թե ինչպես է Դուբայում գտնվող ամենաբարձր Բուրջ Խալիֆ երկնաքերն այրվում: Այս լուրն արագ տարածում էր գտել նաև Twitter-ում, ուր օգտատերերը հրապարակել էին այրվող 830 մետր բարձրությամբ երկնաքերի նկարները:
Ավելի ուշ, մեկնաբանելով ամենը, Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ ոչ մի հրդեհ չի եղել, դա ընդհամենը ամպակույտ է: Ոստիկանությունը հավաստիացրել է նաև, որ հրդեհի մասին ոչ մի ահազանգ չի եղել:
Ի դեպ՝ Դուբայում գտնվող այս հսկա երկնաքերը 2007թ-ի հուլիսի 21-ից համարվում է աշխարհի ամենաբարձ շենքը: