211652_close_icon
views-count1512 դիտում article-date 11:36 02-02-2015

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։ Այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների ժամանակ նախարարները քննարկելու են երկու երկրի առողջապահության համակարգերի համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման, առանձին ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր։ Արմեն Մուրադյանի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Բելառուսի բժշկական կենտրոններ և դեղարտադրության հիմնարկներ։ Փետրվարի 4-ին Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարարը Մինսկից կմեկնի Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնումն է։ Հայկական պատվիրակությունը կծանոթանա նաև Լիտվայի առողջապահական համակարգի ֆինանսավորման, դեղերի շուկայի կառավարման փորձին։

Նմանատիպ նյութեր