Հնդկաստանում երիտասարդները բանտից փախել են սավաններով
Հնդկաստանի հյուսիսում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքից մինչև 18 տարեկան մի քանի երիտասարդներ են փախել:
Նրանք հեռացրել են պատուհանների ճաղերը, իրար են կապել սավանները և իջել են 3-րդ հարկից:
Փախուստի փաստը բացահայտվել է այն բանից հետո, երբ երիտասարդներից ոմանք մեքենաներ են կանգնեցրել և խնդրել են իրենց տեղափոխել: Նրանցից մի մասին ձերբակալել են և տեղափոխել խցիկներ:
Ի դեպ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին հնդկական բանտերից մեկից փախել է 13 մարդ՝ բանտի ոստիկաններին զինաթափելով կծու բիբարի փոշիով: