211652_close_icon
views-count2944 դիտում article-date 20:53 14-09-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Հերթական գիշերային խուլիգանությունն ու «դեբոշը»՝ Արաբկիր վարչական շրջանում. տղամարդը դանակը ձեռքին հայհոյանքներ է ուղղում ինչ-որ անձանց՝ փորձելով մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ցավոք, կարծես թե ավանդույթ է դառնում Երևանում այն «ուղեղից թոփալների»՝ օր օրի սնկի նման աճը, ովքեր ոչ միայն խախտում են քաղաքացիների անդորրը, այլ նաև վտանգ են ներկայացնում իրենցից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ Վաղարշյան փողոցում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հարևանությամբ, տղամարդը կայանում է իր ավտոմեքենան, ապա դուրս գալիս՝ ձեռքին ունենալով դանակ, ամենալկտի հայհոյանքներն է ուղղում ինչ-որ անձանց և փորձում դանակով հարձակվել քաղաքացու վրա։

Հետաքրքիր է, արդյոք ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղյա՞կ են, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում քաղաքացիների տակը կարելի է ասել դառնում է անվտանգ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ գիշերային չղջիկի կողմից կատարված «դեբոշից»։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր