Հայ հոգեւորականը հաղթել է օպերային երգիչների միջազգային մրցույթում
Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի 1-ին տեղի մրցանակակիր է ճանաչվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ ՝ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:
Նա իր հոգևոր սպասավորությունն է բերում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում: