ՌԴ Արխանգելսկի պատվիրակության այցը` ՀՀ Վայոց ձորի մարզ
ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում Հայաստանում էր գտնվում Արխանգելսկի մարզի պատվիրակությունը` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Քննարկվեցին մարզերի միջև համագործակցության ներկա վիճակը, ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ալեքսեյ Անդրոնովը բարձր գնահատեց արդեն ձևավորված գործընկերությունը, մասնավորապես կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Հյուրերն այցելեցին Մալիշկա համայնք, որտեղ Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրվել է Արխանգելսկից ուղարկված Ուղղափառ եկեղեցու Խաչը:
Խաչի օծման և հանդիսավոր բացման միջոցառումները նախատեսվում են իրականացնել գարնանը` Հայ-ռուսական միջկառավարական ֆորումի օրերի շրջանակներում, հայտնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: