211652_close_icon
views-count376 դիտում article-date 17:20 21-08-2026

Սա իրականության բացահայտ նենգափոխում էր. այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքում եմ. Ավետիք Չալաբյան

Այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքում եմ, սա իրականության բացահայտ նենգափոխում էր: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Այսօրվա որոշումն իմ համար չի կարելի ասել, որ կանխատեսելի էր, այստեղ գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը: Բնականաբար դատավորը իրավաբանության տեսակետից ընդունել է միակ հնարավոր որոշումը, բայց բոլորդ գիտեք, որ մեր երկրում միշտ չէ, որ իրավունքը գործում է: Դատավորը առաջնորդվել է օրենքով, հույս ունեմ, որ մնացած դատավորներն էլ օրինակ կվերցնեն, և իրենք ևս կառաջնորդվեն օրենքով, կալանքը մեր երկրում չպետք է լինի պատժի և խոշտանգման միջոց: Նորմալ մարդու համար կալանքը այն կալանավայրերում, որ մենք ունենք, որտեղ գերբեռնված վիճակ է, կեղտոտ է, սանիտարական է, խոշոր խոշտանգման միջոց է»,- նշել է Չալաբյանը:

Խոսելով մեղադրանքի մասին՝ Չալաբյանը շեշտել է ևս մեկ անգամ, որ անհեթեթություն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը և հիմնարար հերքում է:

 «Սա իրականության բացահայտ նենգափոխում էր, դատախազը չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն, նրանք անհույս փորձում են կառչել քաղաքական հետապնդումը շարունակելու իրենց հիվանդագին տրամաբանությունից, և այդ տրամաբանությունը գալիս է այն մարդուց, ով երեկ տալիս էր ասուլիս ու բողոքում մեր դատական համակարգից,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր