«Իսլամական պետությունը» պատերազմ է հայտարարել Twitter-ին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սպառնացել են սպանել Twitter ընկերության հիմնադիրներից մեկին՝ Ջեկ Դորսիին, ինչպես նաեւ մի քանի այլ աշխատակիցների: Պատճառը, ըստ ջիհադիստների, միկրոբլոգի քաղաքականությունն է. Twitter-ն արգելափակում է «Իսլամական պետության» գրառումներն ու տեսանյութերը:
Խմբավորման անդամները ջիհադիստներին կոչ են արել սպանել միկրոբլոգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց լուսանկարները, էջերը եւ տեսանյութերն արգելափակելու համար:
Twitter-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ասել են, որ գիտեն սպառնալիքների մասին եւ արդեն դիմել են ոստիկանություն: