Իսլամիստները սպառնում են քանդել Կահիրեի բոլոր եկեղեցիները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարիաթական դատարանի իրավաբանը՝ Հուսեյն բեն Մահմուդը հայտարարել է, որ Կահիրեի բոլոր քրիստոնեական եկեղեցիները պետք է քանդվեն:
Իրավաբանը նշել է, որ ի սկզբանե Կահիրեի բնակիչները եղել են մահմեդականները, եւ մինչեւ մահմեդականությունը քաղաքի տարածքում քրիստոնեական եկեղեցիներ չեն եղել:
Ինչ վերաբերում է Վերին Եգիպտոսի եկեղեցիներին, դրանք գոյություն են ունեցել մինչեւ իսլամի հաստատումը, ուստի դրանց ջիհադիստները ձեռք չեն տա: