Հոլանդիայում «գիշերային ահաբեկիչ» է հայտնվել. տեսանյութ
Հոլանդիայի փոքրիկ քաղաքներից մեկի՝ Պյուրմերենդի բնակիչները արդեն մի քանի օր է՝ մութն ընկնելուն պես հանգիստ չեն կարողանում փողոց դուրս գալ: Նրանց բառի բուն իմաստով ահաբեկում է բուն: Թռչնի հարձակումներից տասնյակ տուժածներ կան, որոնց մի մասին անգամ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ագրեսիվ բուից պաշտպանվելու համար մարդիկ գիշերն անձրևանոցներով են շրջում: Տեսակետ կա, որ թռչունն անազատության պայմաններում է ապրել, քանի որ սովորաբար բուերը չեն հարձակվում մարդկանց վրա, այլ ընդհակառակը՝ խուսափում են նրանցից:
Քաղաքային իշխանությունները խոստացել են բռնել «գիշերային ահաբեկչին»: Հիշեցնենք, որ «Եվրոպական» բուերը պահպանվում են պետության կողմից: