211652_close_icon
views-count1255 դիտում article-date 17:43 03-03-2015

Բրիտանացի դպրոցականները հասել են Սիրիա

Բրիտանացի երեք դպրոցականները, որոնք մտադրվել էին կռվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, հասել են Սիրիա: Աղջիկներին նկատել են Ստամբուլի ավտոկայաններից մեկի տեսախցիկով: Այդտեղ աղջիկները մեկ օր են անցկացրել, ինչից հետո նստել են Սիրիա մեկնող ավտոբուսը: Թուրքիայի ոստիկանների խոսքով, դպրոցականներին հնարավոր կլիներ բերման ենթարկել, եթե Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարեր նրանց կորելու մասին: Աղջիկների ծնողների խոսքով՝ երեխաների քայլը հնարավոր էր կանխարգելել, եթե հատուկ ծառայությունները ուշադիր լինեին նրանց նամակագրությանը սոցիալական ցանցերում: Նրանց Սիրիա մեկնել համոզել է մի իսլամիստ: Իսկ 2013 թվականին աղջիկների դասընկերուհին էր միացել իսլամիստներին:

Նմանատիպ նյութեր