Պայթել է ԱՄՆ-ի ռազմական արբանյակը
ԱՄՆ-ի ռազմական արբանյակը, որը նախատեսված էր օդերեւութաբանական հետազոտություններ կատարելու համար, պայթել է: Պատճառները դեռ հայտնի չեն, թեեւ ըստ վարկածի՝ պատճառը եղել է արբանյակի ջերմաստիճանի կտրուկ տատանումը:
Արբանյակը շարքից դուրս է եկել փետրվարի 3-ին, սակայն ԱՄՆ-ն նոր է հրապարակել տեղեկությունը: DMSP-F13 արբանյակն աշխատել է 20 տարի:
Ներկայում աշխատում են եւս 6 սարքավորումներ: 2016 թվականին ԱՄՆ-ն նախատեսում է գործարկել եւս մեկ արբանյակ: