Ն. Նազարյանի պաշտոնանկությունից հետո նրա գործերը գնալով վատանում են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը:
Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել:
Այսինքն` Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը և անգամ տարիների ընկերությունը գործոն չեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: