211652_close_icon
views-count1679 դիտում article-date 15:19 03-03-2015

Ղրիմում հնարավոր է՝ նոր օդանավակայան կկառուցվի

«Известия» թերթը գրել է, որ ՌԴ Հասարակական պալատին կից հանձնաժողովն առաջարկել է Ղրիմում զբոսաշրջության զարգազման դաշնային ծրագրի շրջանակներում խոշոր օդանավակայան կառուցել: Մտահղացման հեղինակներն այդպիսով առաջարկում են լուծել զբոսաշրջիկների ՝ Ղրիմի ծովափնյա քաղաքներ հասնելու դժվարությունը: Այժմ ուղևորատար միջոցներով հիմնական հոսքը լինում է Սիմֆերոպոլ քաղաքաքից: Նախատեսված է օդանավակայանը կառուցել թերակղզու հարավային ափին, ուր գտնվում են Յալտա, Ալոպկա, Ֆեոդոսիա և Սուդակ քաղաքները: Ներկայումս Սիմֆերոպոլի միակ միջազգային օդանավակայանից նշված քաղաքներ հասնելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 ժամ: Իսկ Սեվաստոպալի Բելբեկ օդանավակայանը ռազմական է, և նախատեսված չէ մեծ քանակությամբ ուղևորահոսքի համար՝ ժամում տերմինալով անցկացնելով ընդհամենը 100 մարդ:

Նմանատիպ նյութեր