Շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից: