Թուրքիայում չի դադարում ուսանողուհու դաժան սպանության կապակցությամբ բողոքի ակցիաների ալիքը
Թուրքիայում չի դադարում ուսանողուհու դաժան սպանության կապակցությամբ բողոքի ակցիաների ալիքը: Փետրվարին Մերսին գավառի գետերից մեկում հայտնաբերվել էր աղջկա դի: Նրան բռնաբարել, դանակահարել, այնուհետև այրել էր ավտոբուսի մի վարորդ: Հանցագործության հետքերը թաքցնելու գործում չարագործին օգնել էր հայրը:
Նախօրեին Ստամբուլում երթ էին կազմակերպել կանանց իրավունքների պաշտպանության կողմնակիցները: Կազմակերպիչների տվյալներով, միայն փետրվարին Թուրքիայում բռնության զոհ է դարձել 23 կին: 2014-ին 18 հազար կին ապաստան է ստացել սոցիալական կացարաններում, քանի որ ընտանիքները հրաժարվել են նրանցից՝ բռնության կամ արտամուսնական կապերի հետևանքով հղիանալու պատճառով:
Ընդդիմությունը երկրում բռնության աճման մեջ մեղադրում է իշխող իսլամիստներին: