Վաշինգտոնը կարևորում է իրանական միջուկային հարցով բանակցություններում Մոսկվայի մասնակցությունը
ԱՄՆ Պետքարտուղարությունը չափազանց կարևոր է համարում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում Ռուսաստանի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Նույնիսկ, եթե Ռուսաստանի և մեր միջև որոշ հարցերում տարաձայնություններ կան՝ կապված Իրանի հետ, մենք մի կողմում ենք գտնվում: դա ցույց է տալիս Իրանին, որ մեր տեսակետներն այդ հարցում համընկնում են »,-ասել է նա: