Մարտին Արմավիրում ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1816 ընտանիք
2015 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Գործակալությունում մարտ ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 405 ընտանիք, որից 276-ը` նպաստառու:
2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1816 ընտանիք:
3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 427 ընտանիք:
4. Հրատապ օգնություն է տրվել 113 ընտանիքի:
5. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 383 ընտանիքի:
6. Ավանդի փոխհատուցում է տրվել 8 ընտանիքի: