211652_close_icon
views-count1139 դիտում article-date 16:12 04-04-2015

Ուսանողի պլանշետը գողացողին հայտնաբերեցին

Ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկվել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարտի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, բուհերից մեկի սպորտդահլիճի պատուհանագոգից գողացել էր 1-ին կուրսի ուսանողի պլանշետը: Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր