2016 թվականին «Nissan»-ը վաճառքի կհանի իր առաջին ինքնակառավարվող մեքենան
Ճապոնական «Nissan Motor Co.» մեքենաշինական ընկերությունը մտադիր է 2016թ. վաճառքի հանել իր առաջին ինքնակառավարվող մեքենան:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել է «Renault-Nissan»-ի ղեկավար Կառլոս Գոնը:
Նրա խոսքով՝ ինքնակառավարվող համակարգի ներդրումը «Nissan»-ի նոր մեքենաներում կիրականացվի փուլ առ փուլ:
Այսպես, 2016թ. վաճառքի հանվելիք մոդելը կօգնի վարորդին միայն խոշոր և ուղիղ մայրուղիներում:
Մինչդեռ քաղաքային օղակաձև ճանապարհներով ինքնուրույն տեղաշարժվող ու մեծ թվով արգելքների արձագանքող մեքենաները վաճառքում կհայտնվեն միայն 2020 թվականին: