ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը միաձայն նոր պաշտոն ստացավ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Նա ընտրվել է միաձայն, այլ թեկնածու չի առաջադրվել:
Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին եւս պետք է որշոում կայացվի: Առաջիկայում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն Երեւանի պետական համալսարանում, Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ ՀՊՃՀ-ում: