Մոսկվան լիովին կկատարի մինսկյան համաձայնությունները. Ս. Լավրով
Մինսկյան համաձայնությունները պետք է լիովին իրագործվեն, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամլո քարռտուղար Մարի Հարֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը և անջատողականները Դոնբասում շարունակում են խախտել այդ համաձայնությունները:
«Ռուսաստանը շարունակում է գրոհայիններին աջակցելու միջոցով խախտել այդ համաձայնությունները: Նրանք չեն կարողանում որոշել, թե համաձայնություններից որոնք պետք էկատարեն, որոնք ոչ»,-ասել էր Պետդեպի ներկայացուցիչը: