211652_close_icon
views-count954 դիտում article-date 16:00 05-05-2015

Հրացան և 61 փամփուշտ՝ սրճարանի մոտակայքից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Խանջյան փողոցում գտնվող սրճարանին կից այգու սկզբնամասի աջ հատվածում՝ ծառերի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, 24 մմ տրամաչափի՝ 1 և 5.45 մմ տրամաչափի՝ 60 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր