ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանն անունը գործ դարձրած ԱԺ-ում բազմակի քվեարկություն էր իրականացնում բացակա պատգամավորի փոխարեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի այսօրվա` մայիսի 5-ի արտահերթ նիստին, ինչպես փոխանցել էինք, ներկա էին 131 պատգամավորներից 112-ը: Սակայն, ինչպես նկատել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստին չներկայացած պատգամավորների «բացը փորձել են լրացնել» ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը եւ նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով անունը գործ դարձրած՝ տրվել էր բազմակի քվեարկությանը:
Օրենքով արգելված նրանց պահվածքը ֆիքսել է ֆոտոլրագրողի ֆոտոխցիկը, որը ներկայացնում ենք ստորեւ: