Աճուրդում կվաճառվի պատմական բացառիկ փաստաթուղթ՝ Երրորդ Ռեյխի վերջին հրահանգը
27500 եվրոյով աճուրդում կվաճառվի պատմական բացառիկ փաստաթուղթ՝ Երրորդ Ռեյխի վերջին հրահանգը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, նացիստները վաղուց այրել և ոչնչացրել են այդ շրջանի թղթային գրառումները: Պահպանվել է միայն այս պատմական փաստաթղթի մեկ օրինակ, որը գտել են Գրեյնի համազգեստի գրպանում:
Հիշեցնենք, որ ծովակալ Դյոնիցի գեներալները հանձնվել են դաշնակիցների զորքերին այս փաստաթղթի լույս աշխարհ գալուց մեկ օր առաջ՝ մայիսի 8-ին, չթողնելով Ադոլֆ Հիտլերի հետնորդին՝ ֆելդմարշալ Ռոբերտ ֆոն Գրեյմին այլ ընտրություն, քան ստորագրել վերջին ակտը որպես կործանվող Ռեյխի վերջին ղեկավար:
Իսկ դրանում մասնավորապես հրահանգվում էր թույլ չտալ, որ որևէ ռազմանավ կամ ինքնաթիռ խորտակվի կամ ոչնչացվի, որևէ միավոր ռազմական տեխնիկա վնասվի: