Ղրիմի հարցով մինսկյան համաձայնությունների իրագործման հնարավորությունն ավելի է նվազում. Դմիտրի Պեսկով
Ուկրաինայի աևելքում իրավիճակի սրացումից հետո Մինսկում ձեռք բերված համաձայնությունների իրագործումն ավելի ու ավելի անհեռանկարային է դառնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սակայն այնպիսի սրացումներ, ինչպիսիք են սկզբում՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտումը, իսկ հետո՝ դրա մասշտաբային խախտումը, իհարկե մինսկյան համաձայնությունների իրագործման հավանականության նվազեցման է բերում, իսկ անհանգստությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում»,-ընդգծել է նա: