211652_close_icon
views-count1412 դիտում article-date 11:46 06-06-2015

Չինաստանում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 345-ի

Չինաստանի Յանցզու գետում խորտակված «Արևելքի աստղ» մարդատար նավի զոհերի թիվը հասել է 345-ի, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը: Երեկ առավոտյան փրկարարներին հաջողվել էր նավը բարձրացնել գետի մակերես: Նրանց հաջողվել է փրկել նաև նավում գտնվող 14 մարդկանց կյանքը: Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին, Հուբեյ նահանգում: Նավը, որի վրա եղել է 456 մարդ՝ 405 ուղևոր, սպասարկող անձնակազմի 46 անդամները և 5 տուրօպերատոր, ուղևորվելիս է եղել Նանկունից դեպի Չունցին: Ականատեսների պատմելով՝ այն ջրի տակ է անցել 30-60 վայրկյանի ընթացքում:

Նմանատիպ նյութեր