«Իսլամական պետության» ծայրահեղականները փորձում են քիմիական զենք ձեռք բերել
Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ Իրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենք ձեռք բերել:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` ԱԳՆ ղեկավարը « Australian» թերթի հետ զորւյցում նշել է, որ այդ նպատակով ծայրահեղականները «հավաքագրում են փորձառու գիտնականների և մասնագետների, այդ թվում և` Արևմուտքի երկրներից»: «Իսլամական պետության» գրոհայինները, ըստ նախարարի, արդեն օգտագործել են քլոր Իրաքի տարածքի վրա հարձակվելիս: