Հայաստանի հավաքականի դարպասապահներից Արսեն Բեգլարյանին պատժել են
Երեկ տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզմանը չմասնակցեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Սարգիս Հովսեփյանի որոշմամբ դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ չնայած հրավիրված լինելով Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, այնուամենայնիվ, չի լինի ազգային հավաքականի ճամբարում:
Արսեն Բեգլարյանը մի քանի ժամ ուշացումով է ժամանել Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որի համար ենթարկվել է կարգապահական տույժի: Հավաքի է հրավիրվել և ազգային հավաքականի դարպասապահների հետ մարզումներին մասնակցում էր «Բանանցի» դարպասապահ Արթուր Թորոյանը: