ԵՄ խորհուրդը Յանուկովիչի զոհված կրտսեր որդու անունը հանել է պատժամիջոցների ցուցակից
ԵՄ խորհուրդը հայտնել է, որ Յանուկովիչի զոհված կրտսեր որդու անունը հանել է պատժամիջոցների ցուցակից:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտին Եվրամիությունը պատժամիջոցներ մտցրեց Յանուկովիչի և նրա մերձավորների նկատմամբ: Մեկ տարի անց այդ պատժամիջոցները երկարացվեցին 18 մարդու համար, այդ թվում՝ նախկին նախագահի և նրա երկու որդիների նկատմամբ: Իսկ այս տարվա մարտ ամսին տեղեկություն ստացվեց այն մասին, որ Վիկտոր Յանուկովիչի որդին խեղդվել է Բայկալում և թաղված է Ղրիմում:
Ինչպես տեղեկացնում է «utro.ru»-ն, մինչև 2016թ. մարտի 6-ը այդ ցուցակում կմնան արդարադատության նախկին նախարար Ալյոնա Լուկաշը, կրթության և գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, իսկ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 6-ը գործարար Սերգեյ Կլուևը: