28-ամյա ցուցարարներից մեկը Ազատության հրապարակում կարել է բերանը. նրան տեղափոխում են հիվանդանոց՝ կարերը քանդելու
Ազատության հրապարակում այս գիշեր, որպես բողոքի դրսեւորում, ցուցարարներից 28-ամյա Հովհաննես Կարապետյանը կարել էր բերանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քիչ առաջ ոստիկանների եւ ընկերների հորդորով նա համաձայնվել է քանդել կարերը: Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարարները տեղափոխվել էին Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։