Կասկածելի պլանշետի պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բելգրադում
Ստամբուլից Լոնդոն թռչող «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Բելգրադի օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, օդանավւ հարկադիր վայրէջքը պայմանավորված է եղել նրանով, որ անձնակազմի անդամներից մեկը նկատել է կասկածելի պլանշետ:
Վայրէջքից հետո տարհանվել են օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, սակայն վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Օդանավը քիչ անց շարունակել է թռիչքը դեպի Լոնդոն: