Թուրքիայում Չինաստանի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ Չինաստանի իշխանությունների:
Թուրքերը պնդում են, որ Չինաստանի Սինցզյանի շրջանի էթնիկ թուրքերին՝ ույգուրներին, տեղի իշխանությունները թույլ չեն տալիս մուսուլմանների սուրբ Ռամադանի մեկամսյակի ժամանակ կրոնական արարողակարգեր կատարել:
Ցուցարարները հարձակվում են Թուրքիայում չինական ռեստորանների, խանութների վրա: Դրանից տուժում են նաև կորեական և ճապոնական օբյեկտները:
Չինական իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ իրենց երկրում էթնիկ խտրականություն չի կիրառվում ույգուրների նկատմամբ: