Ռուսական ռազմական ինքնաթիռը պատահաբար ռումբ է գցել Բաղդադի բնակելի թաղամասի վրա. 12 զոհ
Իրաքում ռուսական արտդրության ռազմական ինքնաթիռը պատահաբար ռումբ է գցել Բաղդադի բնակելի թաղամասերից մեկի վրա: Զոհվել է 12 մարդ, այդ թվում երեխաներ. կա 25 վիրավոր:
Ըստ Associated Press-ի, Իրաքի օդուժի կործանիչը կիրառվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: