Սահմանադրության փոփոխության կենտրոնում պետք է ընկած լինի մարդը. Բիշարյան «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը Սահմանադրական բարեփոխումների մասին խոսել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ.
«Սահմանադրության փոփոխության կենտրոնում պետք է ընկած լինի մարդը, քաղաքացին, այդ փոփոխությունները պետք է միտված լինեն մեր հայրենակիցների կյանքում ինչ-որ բան փոխելու համար, բայց այդ փաստաթղթի` շրջանառության մեջ դրված դրվագների հիմքում ընկած են քաղաքական կառավարման վերադասավորումները` ինչ-որ մեկի չափսերով, սրտով ու ցանկություններով իրականացնելը: Նման փաստաթղթի հետ մենք չենք կարող հաշվի նստել»: