Երևանում բախվել են Niva-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Զ. Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 63-ամյա Սամվել Փանոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 3051 Լ համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ստեփան Արուչյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ՏP 393 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վաթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Աշտարակ քաղաքի բնակիչ, 47-ամյա Էվելինա Այվազյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մեսրոպ Գրոյանը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի